00:00:00

Ոստիկանները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

17:51, 20 հուլիս 2019 Հասարակություն

Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Նույն օրը, ժամը 20.10-ին, մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 19.45-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսներից մեկում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային, զեղչային, նույնականացման և կուտակային քարտեր ու փող: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր