00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես

22:01, 19 հուլիս 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 19-ին, այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը: Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաեւ նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության եւ հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին: Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման եւ ցուցադրված կտավների ստեղծման գործում մեծ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի ազդեցությունը, ով նախորդ տարի իր հոր՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն այցելեց Մինասի տուն եւ իր արվեստանոց: «Այդ ժամանակ ես այս շարքից ընդամենը 4 կտավ էի նկարել: Նախագահը ոգեւորեց ինձ: Այցը պարտավորեցնող էր, ուստի այս մեկ տարվա ընթացքում ավելի վստահ աշխատեցի»,- պատմել է նա: Նախագահ Սարգսյանը եւ Նարեկ Ավետիսյանը խոսել են գեղանկարչի առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր