00:00:00

Հանդիպում ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ

19:32, 19 հուլիս 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 19-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում եվս լիարժեք կօգտագործվի առկա ներուժը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը համառոտ ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքներն ու նախանշված ծրագրերը: ԱՀ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում թիրախային ուղղություններից էներգետիկ ոլորտին կտրվեն իրավական նոր կարգավորումներ, հեռահաղոդակցության ոլորտում ռոումինգի գծով կարգավորումները կհանգեցնեն գների նվազեցման, օրենսդրական դաշտը կնույնականացվի ջրային համակարգում, ինչի արդյունքում կվերանայվեն ջրի օգտագործման կանոններն ու սակագնային քաղաքականությունը: Պետական նախարարը կարևորել է այս ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ համարելով նաև փորձի փոխանակման ծրագրի հետեվողական շարունակությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր