00:00:00

Կառավարության կառուցվածքի մասին օրենքում լրացում կատարելու առաջարկով ԼՀԿ-ն դիմել է ԱԺ նախագահին

21:39, 19 հուլիս 2019

Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես առաջարկվում էկառավարության նիստում առանցքննարկմանևզեկուցման քվեարկության կարգիցԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների մասով բացառություն նախատեսել։   «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքն ընդունվել է 2018թ.մարտի 23-ին և միտված եղել Սերժ Սարգսյանին հարմարեցված և ձևախեղված խորհրդարանական կառավարման, սակայն փաստացի սուպերվարչապետական համակարգի արմատավորմանը։Քննարկման առարկա հոդվածն ընդգրկվել է այդ օրենքի նախնական տեքստում ու այդպես էլ փոփոխության չի ենթարկվել նոր կառավարության կողմից հեղինակված«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019թ. մայիսի 08-ի օրենքով։ Ավելին, այն այժմ էլ կիրառվում է գործող կառավարության նիստերի ընթացքում, մինչդեռ օրենքի մակարդակով կարգավորվում են հասարակական կյանքի ամենաէական ասպեկտները։ Այսինքն, եթե որևէ հարաբերության կարգավորումը տրված է օրենսդրական մակարդակով, ապա այն ունի այլ հարաբերությունների համեմատ ավելի մեծ կարևորություն։   Նշյալ օրենքը, սակայն, տարբերակում չի դնում կառավարության նիստում քննարկվող որևէ հարցի մասով. օրակարգի ցանկացած հարց կառավարության նիստում կարող է քվեարկվել՝ առանց դրա շուրջ բովանդակային քննարկում ծավալելու։ Այսինքն, գործադիր իշխանության ղեկավարը կարող է որոշել, որ կառավարության նիստում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից մշակված օրենքների նախագծերը քննարկելու անհրաժեշտություն չկա՝ այդպիսով սահմանափակելով և նսեմացնելով Սահմանադրությամբ այդ սուբյեկտներին տրված լիազորությունը։   Հետևաբար, օրենքների նախագծերը կառավարության նիստում առանց ըստ էության քննարկելու՝ փաստացի կառավարական կոմիտեի նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքները հաստատելն անընդունելի կարգավորում է և ներկայացված նախագծով առաջարկվում է ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա հարց դարձնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր