00:00:00

Տեսչական մարմիններին մեկական ծառայողական մեքենա կհատկացվի

12:32, 18 հուլիս 2019

Կառավարության նիստի ընթացքում այսօր քննարկվեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինների ծառայողական ավտոմեքենաների հարցը։ Մասնավորապես, որոշվեց՝ մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չեն ունենա սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։ Այս որոշումը կայացվել է՝ հիմնվելով կարիքների գնահատման     վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր