Այսօր Կառավարության նիստի ընթացքոըմ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը տեղեկացրեց՝ Իջևանում մոտ 500 անձի կողմից մի քանի անգամ փակվել է ճանապարհը:
«18:00-ի շրջանակներում, չենթարկվելով ոստիկանության պահանջներին, ոստիկանությունը օրենքի շրջանակնեորւմ պատնեշ էր կազմել ու ուզում էինք բացել փողոցները։ Տեղի ունեցավ բախում․ քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ են պատճառել մեր ոստիկաններին», - ասաց Վարդան Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ ութ հոգի այժմ հոսպիտալացված է ոստիկանության հոսպիտալում։ Վերջիններիս վիճակը բավարար է:
«Երկուսը կմնան բուժհաստատությունում, վեցը կանցնեն ամբուլատոր հսկողության», - ասաց նա:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այժմ Իջևանում իրավիճակը վերահսկելի է։
Փոխոստիկանապետը հավալեց՝ 19 հոգի է բերման ենթակվել, որոնցից 13-ը ձերբակալվել է։ Մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ:
«Շուրջ 36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են», - հարցրեց վարչապետը:
Փոխոստիկանապետը պատասխանեց՝ իրավապահները գիշերն իրականացրել են օպերատիվ գործողություններ, գնացել են տվյալ անձանց բնակության վայրեր, սակայն շատերը բացակայել են բնակության վայրից:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, թեև բացառված չէ, որ նրանցից ոմանք փորձ արած լինեն հեռանալ Հայաստանից: