00:00:00

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել

22:29, 17 հուլիս 2019

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն՝ վիրահատվել է: Այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը: Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար: Մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել էր, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում: Նույն վթարից երրորդ տուժածը՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից: Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր