00:00:00

Հորդորում եմ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

21:21, 17 հուլիս 2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հորդորելով խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Գրառմանը կից` նախարարը կիսվել է նաև տեսանյութով: «Հարգելի՛ հայրենակիցներ… Փրկարարը միշտ ձեր կողքին է, բայց, միևնույն ժամանակ, ձեզ էլ հորդորում եմ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները… Մի՛ նետեք ծխախոտի մնացորդը խոտածածկ տարածքներում: Առանց խարույկները հանգցնելու՝ մի՛ հեռացեք հանգստյան գոտիներից: Ապակյա դատարկ շշեր մի՛ թողեք հանգստյան գոտիներում, քանզի շրջակա միջավայրը աղտոտելուց բացի՝ ձեր վարքագիծը կարող է խոշոր և անդառնալի հրդեհի պատճառ դառնալ: Հ.Գ. Հիշե՛ք՝ ձեր անփութությունը կարող է կյանքեր արժենալ: Խիղճ և խաղաղություն բոլորիս...»:   https://www.facebook.com/F.Tsolakyan/videos/443395842913929/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր