00:00:00

Դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում․ Փաշինյան

21:35, 17 հուլիս 2019

Հայաստանի գործադիր իշխանության, վարչապետի համար շատ կարևոր է ոչ թե դատարանի այս կամ այն որոշումը, այլ որ այդ որոշումների նկատմամբ վստահություն լինի, որ այս կամ այն որոշումից հետո մարդիկ գործարքներ չփնտրեն այդ որոշումների հետևում։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր քաղաքական խնդիրն է` ունենալ անկախ դատական համակարգ, բայց պայմանով։ Գիտեք ինչ, ես վարչապետ ընտրվելուց հետո ասել եմ, որ ես դատական համակարգի գործերին չեմ միջամտելու, որ դատական համակարգը պետք է լինի անկախ։ Բայց մի տարուց հետո պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ է զգում, այլ իրեն անտեր է զգում։ Եվ ման է գալիս, թե որտեղ տեր փնտրի, ով կա, որ կարա տեր դառնա դատական համակարգին»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր