00:00:00

Երթուղայինների միջից «պարտաճանաչ» հանում են ապակի կոտրելու մուճերը, մինչդեռ դրանք կարող են կյանքեր փրկել

20:55, 17 հուլիս 2019

  Վերջին շրջանում, ցավոք, գրանցվեցին մահվան ելքով ավտովթարներ։ Ավտովթարներից խուսափելու մասին խոսվեց նաև Կառավարության նիստի ընթացքում, երբ վարչապետը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հանձնարարեց ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի նման ցավալի դեպքեր չգրանցվեն։
 
Ոստիկանապետն, իր հերթին, ներկայացրեց 2018 թվականի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։ Մասնավորապես, Օսիպյանի խոսքով` 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր:
Ավտովթարներից խուսափելու համար, իսկ դրա առկայության դեպքում՝ այդ իրավիճակից արագ դուրս գալու համար պետք է ձեռնարկել հնարավոր քայլերը, բայց փաստերը ցույց են տալիս՝ հաճախ արվում է ճիշտ հակառակը։
 
Ավտովթարների ժամանակ հաճախ գրանցվում են դեպքեր, երբ մեքենայի մեջ հրդեհ է բռնկվում։ Նման դեպքերից, անշուշտ, ապահովագրված չեն երթուղայինները։ Երթուղային տրանսպորտային միջոցների մեջ պարտադիր պետք է լինեն կրակմարիչներ և հատուկ մուրճ, որով արակարգ իրավիճակներում հնարավոր է կոտրել ապահին ու արագ դուրս գալ մեքենայից։
Մեր երթուղայիններից քչերում, իսկ ավելի ճիշտ՝ շատ քչերում կան մուճ և կրակմարիչ։
 
Անդրադառնանք մուրճերին, որոնք ամրացված են լինում երթուղայիններում․ միգուցե, առաջին հայացքից դրա առկայությունը մանրուք է թվում, բայց այդ պարագայի առկայությունը չափազանց կարևոր է վթարային իրավիճակներում, ավելին՝ դրա բացակայությունը կարող է կյանքեր արժենալ։
Երթուղայինների մասին խոսելով՝ պետք է նշել՝ «Գազելների» մեջ գրեթե անհնար է մուրճ տեսնել․ դրանք ուղղակի հանված են մեքենաների միջից։ Որոշ «Գազելների» մեջ թեև մուրճը չկա, բայց տվյալ հատվածում նշված է, որ տեղադրված է մուրճ, որով արտակարգ իրավիճակում կարելի է ապակին կոտրել, որոշ մեքենաների մեջ էլ նույնիսկ պիտակի առկայությունն են ավելորդ համարել․ հանել են և՛ մուճը, և՛ պիտակը։
 
Մի քանի տարի առաջ, երբ Հայաստան բերվեցին նոր ավտոբուսներ, դրանց մեջ, իհարկե, կային և կրակմարիչներ, և՛ մուրճեր։ Մի քանի ամիս անց, սակայն, մուրճերն անկետացան․ հիմա քիչ ավտոբուսներ կան, որոնք մեջ կարելի է տեսնել այդ պարագաները։ Հարց է առաջանում․ մուրճերը հանողները գիտակցո՞ւմ են իրենց արածի լրջությունը, գիտակցո՞ւմ են, իրենց քայլով, ըստ էության, վտանգում են մարդկանց կյանքերը։
 
Մենք ունենք բազմաթիվ լուսանկարներ, որտեղ երևում են մուրճերի տեղերը, բայց մուրճերին, իհարկե չկան։
Փաստացի, եթե վթար լինի և մարդը հնարավորություն ունենա ապակին կոտրել ու դուրս գալ մեքենայից, փրկվել, չի կարողանա, քանի որ դրա համար նախատեսված պարագան՝ մուրճը, հանված է մեքենայի միջից։
Նման դեպքում մարդն այդ սարսափելի իրադրության մեջ պետք է մտածի՝ ինչպե՞ս իրեն վնասելով մի կերպ կոտրի ապակին, կամ անհույս փորձեր անի, բայց չկարողանա՞ կոտրել, կամ ինչ-որ պարագա փնտի, որով հնարավոր ա կոտրե՞լ ապակին․ դժվար է ասել՝ որ պարագայում որ տարբերակը կընտրեն մարդիկ, բայց մի բան պարզ է՝ նման դեպքերում ժամանակը շատ թանկ է և վայրկյանները կարող են ճակատրագրական լինել։ Իսկ մուրճերը հանողները անպատիժ են մնում, հանված մուրճերի փոխարեն էլ՝ նորը չի տեղադրվում։
 
Հարց է առաջանում․ իսկ պատկան մարմիններին երբևէ հուզե՞լ է այս խնդիրը, երբևէ երթևեկե՞լ են երթուղայինով, տեսե՞լ են՝ «մանրուք» թվացող կարևորությունների բացականությունը։ Պատասխանը, թերևս, ակնհայտ է։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր