00:00:00

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է մի շարք զորամասեր և առաջնագիծ

21:43, 17 հուլիս 2019 Հասարակություն

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով: Այցի շրջանակում Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առանձին հրետանային զորամասերից մեկում, հանդիպել հրամանատարությանն ու ժամկետային զինծառայողներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս անցնող կիսամյակում իրականացված օրինակելի ծառայության և գերազանց արդյունքների համար՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ ուսումնական տարվա երկրորդ հատվածը ևս զորամասի համար կլինի նույնքան արդյունավետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր