00:00:00

ՀՔԾ-ն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին

20:27, 17 հուլիս 2019 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին տեղեկատվությունը: Այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել, սակայն այլ մանրամասներ դեռ չենք կարող հայտնել»,- ասաց Օհանջանյանը: Դավիթ Գրիգորյանը հայտնի է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր, ով Քոչարյանին ազատ էր արձակել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր