00:00:00

Ոստիկանության պարզաբանումը՝ պարեկապահակային գնդի տարածք չմտնելու դժգոհությունների մասին

20:24, 17 հուլիս 2019 Իրավական

Այսօր մի քանի կազմակերպություններ հիշատակի միջոցառում են նախաձեռնել՝ նվիրված 2016 թվականին ՊՊԾ գնդում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցին: Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչներից ոմանք զարմանալիորեն դժգոհել են, թե իրենց թույլ չեն տվել մտնել պարեկապահակային գնդի տարածք: Այս մասին նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում: Ի գիտություն առաջին անգամ այս արարողությանը մասնակցողների հայտնում ենք, որ նախորդ տարիներին հազարավոր քաղաքացիներ նույնպես իրենց հարգանքի ու երախտիքի տուրքն են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հենց գնդի մուտքի մոտ տեղադրվծ հուշատախտակին, և տարածք չեն մտել, քանզի ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գունդը հատուկ պահպանվող տարածք է, ուր քաղաքացիական անձանց մուտքն արգելված է: Համոզված ենք՝ եթե այսօրվա միջոցառման կազմակերպիչները նախորդ տարիներին մասնակցած լինեին հիշատակի արարողություններին, թյուրիմացության մեջ չէին ընկնի և անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չէին գցի հանրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր