00:00:00

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր

16:11, 17 հուլիս 2019

Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային և Այրիվանքի լողափեր: Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, նախարարն ուսումնասիրել  է  կատարված աշխատանքները և անձնակազմին հանձարարել սերտ և համագործակցված աշխատանք իրականացնել Սևանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով: Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝  փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերումունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն և նվիրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր