00:00:00

«Սանիթեք»-ն ու Երևանի քաղաքապետն արժանի են միմյանց. Անի Սամսոնյան

15:32, 17 հուլիս 2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է. «Կեսգիշերն անց է արդեն: Երկու քաղաքացի զրուցում են պատուհանիս տակ (առաջին հարկ է): Երկուսի ձայնն էլ պարզ լսվում է: Նրանք սրտնեղած խոսում են քաղաքից, բողոքում են քաղաքապետից ու քաղաքը կուլ տված աղբից: Հ.Գ Երկար ժամանակ է` չեմ խոսում աղբի թեմայից: Եվ ոչ թե այն պատճառով, որ ավագանի չեմ և դա այլևս ինձ չի հետաքրքրում, այլ այն պատճառով, որ դեկտեմբերին տոնածառի հանդեսից հետո (բնականաբար կանխատեսելով քաղաքի գլխին գալիքը) գործող քաղաքապետի հետ ոչ մի հույս չեմ կապում: «Սանիթեք»-ն ու Երևանի քաղաքապետն արժանի են միմյանց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր