00:00:00

Ռուստամ Բադասյանն իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում. նախարարություն

10:19, 17 հուլիս 2019

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մամուլի այսօրվա հրապարակումն այն մասին, թե արդարադատության նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանն իր տանից տեղափոխվել է հայրական տուն։ «Ռուստամ Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում Մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»: Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում»,– ասվում է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր