00:00:00

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է. Ջրային կոմիտե

23:55, 16 հուլիս 2019

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է. տեղեկանում ենք Ջրային կոմիտեի ֆեյսբուքյան էջից: «Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում է տրվել հնարավոր բոլոր խնդիրներին՝ կապված ոռոգման ջրի մատակարարման հետ։ Արտաշատ ՋՕԸ-ի ղեկավարությանը հանձնարարվել է ոռոգման թեժ շրջանում ավելի ճկուն գործել և միշտ պահպանել արդար բաշխման սկզբունքը։ Տիղմից ու ջրաբերուկներից ջուրն ազատելու համար էլ հանձնարարվել է լրացուցիչ ցանցեր դնել, որպեսզի աղբը չխցանի ջրանցքներն ու առուները»,- նշում է կոմիտեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր