00:00:00

Փոքր ժամանակ հաճախել եմ շոտոկան կարատեի և բասկետբոլի․ Օլյա Հակոբյանն՝ իր մարզական նախասիրությունների մասին

03:21, 17 հուլիս 2019 Շոուբիզնես

  «Սպորտը՝ հայտնի մարդկանց կյանքում» շարքի  շրջանակում այս անգամ irakanum.am-ը   զրուցել է  դերասանուհի Օլյա  Հակոբյանի հետ՝ բացահայտելով նրա մարզական նախասիրությունները։ Պարզվում է՝ սիրված դերասանուհին հետևում է  առողջ ապրելակերպին,  բայց սննդակարգի հետ կապված՝  հաճախ «խախտումներ է անում», քանի որ  սիրում է  քաղցր սնունդ։ «Իսկ  սպորտով զբաղվում են գրեթե ամեն  օր։ Տանն ունեմ որոշ մարզասարքեր, բայց  հիմնականում նախընտրում եմ  հաճախել  սպորտային ակումբ։ Փոքր ժամանակ հաճախել եմ շոտոկան կարատեի և բասկետբոլի», -   նշեց  Օլյա Հակոբյանը։ Դերասանուհին  պատմեց՝ սովորաբար հետևում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Ֆուտբոլի մասին խոսելիս, իհարկե, մի ավանդական հարց է հնչում, որը մենք ևս հնչեցրինք․ Ռոնա՞լու, թե՞ Մեսսի։ Հարցին ի պատասխան՝   Օլյա Հակոբյանը  նշեց․  «Ռոնալդուին եմ սիրում երևի, որովհետև բացի ֆուտբոլիստ լինելուց՝ նաև լավ ներկայացնում է իրեն։ Նա  իր տեսակով  մոտ է   իմ մասնագիտությանը», - նշեց դերասանուհին։ Նա  նշեց՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը սիրում է հետևել  սրճարանում, քանի որ իրեն դուր է գալիս այդ մթնոլորտը, երբ մարդիկ  էմոցիոնալ են դառնում և ընկղմվում խաղի մեջ։ Դերասանուհի Օլյա Հակոբյանը  նշեց՝ ֆուտբոլիսը Իկեր Կասիլյասին համարում է լեգենդար մարզիկ։ «Ժամանակին շատ էի սիրում Իկեր Կասիլյասին. նրան համարում եմ լեդենդար։ Հիմա շատ եմ հպարտանում Հենրիխ Մխիթարյանով։ Շատ հաճելի է, որբ հայ մարզիկը մարզաշխարհում միջազգային մասշտաբներով առաջատարներից է  և ներկայացնում է Հայաստանը», -  ասաց Օլյա Հակոբյանը։ Նա պատմեց՝ ունի  նաև մարզիկ ընկերներ։ «Անկեղծ ասած՝ ինձ մտերիմ մարզիկները հիմնականում բոդիբլդերներ են։ Վերջերս շատ հաճելի մարդկանց հետ եմ ծանոթացել, որոնք իմ մարզիչներն են․ մենք ընկերացել ենք։ Նաև  ընկերուհի ունեմ, որը պիլատեսի վարպետ է», -  ասաց Օլյա Հակոբյանը։ Զրույցի վերջում   դերասանուհին ընդգծեց՝  սպորտն իր կյանքում մեծ դեր ունի։ «Վերջերս նկատում եմ տենդենց, որ Հայաստանում շատերը հաճախում են մարզասրահ և դա ինձ շատ է դուր գալիս։ Դա կուլտուրա է, և  շատ լավ է, որ այդ կուլտուրան մեր ազգի մեջ մտավ։ Առողջ մարմինը առողջ հոգու հետ անմիջական կապ ունի․ ես կարծում եմ՝ կհանաձայնեք ինձ հետ», -  եզրափակեց դերասանուհի Օլյա Հակոբյանը։ Ա․ Զոհրաբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր