00:00:00

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՍԴ դիմելու որոշման բեկանման դեմ

23:59, 16 հուլիս 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը: Մինչ այդ՝ հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը կլինի Սամվել Օհանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։ Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել է նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր