00:00:00

Ռ. Բադասյանի կնքահայրը Վարդան Եղիազարյանը չէ, և նախարարը պատրաստ է անցնել զինծառայության համար հետազոտությունները․ հերքում

23:23, 16 հուլիս 2019 Իրավական

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակն արձագանքել է մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Հերքման մեջ ասված է․
Մամուլում կրկին տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը:
Հայտարարում եմ, որ ինչպես մեկ ամիս առաջ էր պարոն Բադասյանը հայտարարել ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում բժշկական հետազոտության ենթարկվելու պատրաստակամության մասին, այնպես էլ այսօր արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտությունները և արդյունքները ներկայացնել այս հարցով շահագրգիռ կողմերին: Միայն պետք է խնդրեմ ցանկության մասին տեղեկացնել մեկ շաբաթ առաջ:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ Ռ. Բադասյանի կնքահայրը Վարդան Եղիազարյանը չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր