00:00:00

Մանե Թանդիլյանը որոշել է զբաղվել Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի վտարման հարցով

18:53, 16 հուլիս 2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը որոշել է զբաղվել Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի վտարման հարցով: Նա այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է. «Մամուլից ծանոթացա Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին: Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝ ներկայացնելու իրավիճակի մանրամասն նկարագիրը, որից հետո կփորձեմ զբաղվել հարցի լուծմամբ: Միեւնույն ժամանակ, խնդրել եմ միջնորդել բանկին, զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որեւէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու եւ արդյունավետ լուծում տալու նպատակով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր