00:00:00

Վաղը կդադարեցվի Կարմիրգյուղի կենտրոնական հատվածի գազամատակարարումը

17:50, 16 հուլիս 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի կենտրոնական հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր