00:00:00

Լենա Նազարյանը հնարավոր է համարում ՀՀ-ում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ փոփոխությունները

15:57, 16 հուլիս 2019

Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի անելիքը երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանց լուծում տալն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ կանանց հիմնախնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: «Կանանց խնդիրների թեման չափազանց կարևոր եմ համարում։ Բարդ, հաճախ շահարկվող, միաժամանակ չափազանց նրբանկատություն են պահանջում կանանց խնդիրները: Ցավոք, մեզանում շատերը, շատ հայ կանայք պատրաստ չեն առերեսվել իրական խնդիրներին: Շատ կարևոր է, որպեսզի մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, ունկնդրենք խնդիրներ ունեցող անձանց՝ մասնավորապես, կանանց, ճանաչենք դրանք, լսենք առաջարկներն ու մշակենք հասցեական քաղաքականություն»,- նշեց Լենա Նազարյանը: ԱԺ փոխխոսնակը վստահություն հայտնեց, որ քննարկումների շնորհիվ ու համատեղ  ջանքերով լուրջ արդյունքներ կգրանցվեն Հայաստանում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ փոփոխման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր