00:00:00

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը

10:47, 16 հուլիս 2019

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ ՊՆ-ից  հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային եւ ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին եւ պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն եւ ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր