00:00:00

Մտածում եմ Արփիին այցերին էլ հետս տանել․ Աննա Հակոբյան

10:40, 16 հուլիս 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել եւ լուսանկարներ հրապարակել: Նա, մասնավորապես, գրել է. «Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը: Մտածում եմ այցերին էլ հետս տանել, հը՞»: Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր Արփի Փաշինյանի հետ հուլիսի 15-ին այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ միասին Աննա Հակոբյանը դիտել է «Լինում է չի լինում» թատրոն-ստուդիայի ղեկավար Նվարդ Մանսուրյանի բեմադրած տիկնիկային երաժշտական ներկայացումը` հիմնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա. ներկայացումը բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր