00:00:00

«Զինվոր եմ տվել, որ ծիծաղի առարկա դառնա՞». զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության

23:32, 15 հուլիս 2019

Զինծառայող Յուրիկ Բրոյանի մայր Մարինե Բրոյանը հրաժարվում է որդուն վերադարձնել բանակ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարինե Բրոյանը։ Նրա խոսքով՝ իր որդին չի խուսափել ծառայությունից, բայց հիմա ի վիճակի չէ շարունակել ծառայությունը։ «Բանակի հետեւանքներն է տղաս մինչեւ այսօր կրում։ Տղաս գտնվում էր Սովետաշենի հոգեբուժարանում, այսօր առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից, իմ իրավաբանն ասաց, որ բժիշկների հետ պայմանավորվել է, որ տեղափոխենք «Մուրացանի» ԲԿ։ Ուզում եմ տեղափոխել ԲԿ, բայց որդուս չեն ընդունում։ Իմ աչքի առաջ  բժիշկները ասացին՝ ինչ-որ նյարդաբան տղայիս հետազոտել է, եւ ամեն ինչ նորմալ է։ Այդ բժիշկն էլ ասաց՝ թղթերը լրացրեք, թող գնա ծառայության»։ Շարունակությունն՝ այստեղ:   https://www.youtube.com/watch?v=hbwlSM6asXE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր