00:00:00

ԱԺ-ում նախատեսում ենք կազմակերպել շախմատի մրցաշարեր՝ երեխաների և պատգամավորների մասնակցությամբ. Հայրապետյան

02:09, 16 հուլիս 2019 Սպորտ

«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Ինչպես գիտեք, հուլիսի 20-ը ողջ աշխարհում նշվում է որպես շախմատի միջազգային օր: Հաշվի առնելով մեր հանրապետությունում շախմատի կարևորությունը, ինչպես նաև ցանկանալով նպաստել շախմատի հետագա տարածմանը՝ ՀՀ Ազգային ժողովում նախատեսում ենք կազմակերպել մրցաշարեր՝ երեխաների և ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Այսպիսով, մեր առաջին քայլով կազմակերպում ենք շախմատային փառատոն՝ երեխաների համար։ Փառատոնին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները: Մրցաշարը կանցկացվի ս/թ հուլիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, 7 տուրով: Յուրաքանչյուր պարտիայի համար կտրվի 10 րոպե ժամանակ: Առաջին երեք տեղ զբաղեցնողները կստանան մրցանակներ ԱԺ նախագահի կողմից: Եթե հետաքրքրված եք, ապա խնդրում ենք ձեր երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային տարբերակը և լուսանկարն ուղարկել ԳԿՄՍՍԵ հանձնաժողովի՝ [email protected] էլ.հասցեին: Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 18-ը՝ ժամը 13։00-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր