00:00:00

Ոստիկանության պաշտոնյաները մեղադրվում են բաժին տեղափոխելու ճանապարհին քաղաքացուն խոշտանգելու մեջ. գործը դատարանում է

18:36, 13 հուլիս 2019 Իրավական

Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են քաղաքացուն խոշտանգելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն ոստիկանության բաժին տեղափոխելու ճանապարհին ոստիկանները խոշտանգել են: Մեղադրանքում նշվում է, որ 2016 թվականի սեպտեմբերից Ոստիկանության Երևան քաղաքի  Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր Բաբկեն Ալավերդյանը, 2019-ի մարտին քաղաքացուն  ոստիկանության բաժին տեղափոխելու ընթացքում կատարած արարքի համար պատժելու նպատակով նույն բաժանմունքի օպերլիազոր Արամ Հակոբջանյանի հետ խմբով խոշտանգել է նրան: Բաբկեն Ալավերդյանին և Արամ Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ խոշտանգումը մի խումբ անձանց կողմից: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր