00:00:00

Քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել. քննիչները նշանակվել են քննչական բաժնի պետ և տեղակալ

02:50, 13 հուլիս 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, Արդարադատության գեներալ-մայոր Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գրիգորյանի որոշմամբ Արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ: Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Արդարադատության մայոր Ռոման Մախմուդյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ այդ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել էր քրեակատարողական ծառայության պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր