00:00:00

Տղամարդն ինքն էր իրեն կրակել. մանրամասներ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ հնչած կրակոցների դեպքից

04:39, 12 հուլիս 2019 Իրավական

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:35-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ինքն է իրեն հրազենային վնասվածք պատճառել։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Բրյուսովի փողոցում գտնվող բնակարաններից մեկում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հրազեն, որով, ըստ նախնական տվյալների՝ տղամարդը կրակել է իրեն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր