00:00:00

Զոդի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդին գրավով կալանքից ազատելը դատարանն անթույլատրելի է ճանաչել

03:50, 12 հուլիս 2019 Իրավական

Արարատի ողբերգական ավտովթարի գործով մասնակից մեքենայի՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել, իսկ գրավով կալանքից ազատելը անթույլատրելի է ճանաչել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը: «Մինչդեռ իրավաչափ չէր ընդհանրապես մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը, քանի որ գործի այս փուլում դեռևս չի պարզվել ո'չ ավտոմեքենաների բախման մեխանիզմը, ո'չ հրդեհի բռնկման պատճառը, ո՛չ էլ ավտոմեքենաների տեխնիկական վիճակը»: Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի վեցին ժամը 15:15- սահմաններում. բախվել է երեք ավտոմեքենա, զոհվել է 6 մարդ, տուժել՝ 13-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր