00:00:00

Նախշուն Տավարացյանի երդման ժամանակ Դավիթ Բալայանը դուրս է եկել

03:41, 12 հուլիս 2019 Իրավական

Ես հավաքել եմ 70 ձայն. ինձ չվստահեց դատավորների ժողովը, թե ինչու՝ չեմ կարող ասել, իմ մեջ պետք է փնտրեմ: Այս մասին ԲԴԽ նորընտիր անդամների ընտրությունից հետո ասաց 70 ձայն հավաքած դատավոր Դավիթ Բալայանը: Դավիթ Բալայանը հայտնեց, Նախշուն Տավարացյանի որոշումը բացասական է ընդունում: «Ես գտնում եմ, որ դատավորը, որը ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, պարտավոր էր երդվել. հրաժարվելով ստանձնել իր պարտականությունը՝ նա անորոշության մեջ էր թողել դատական համակարգին: Այսինքն՝ կարող է այսօր մեկը ընտրվեր, եւ տիկին Տավարացյանը ասեր՝ ես կերդվեմ 3 տարի հետո: Այդպիսի կազուս չի կարող լինել»,- ասաց դատավոր Բալայանը՝ հավելելով, որ Տավարացյանի երդման ժամանակ ինքը դուրս է եկել դահլիճից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր