00:00:00

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է. նրանք հարցաքննվել են

00:24, 12 հուլիս 2019 Իրավական

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է, նրանք հարցաքննվել են: Հիշեցնենք, որ սպանությունից հետո որոշ ժամանակ պահանջվեց պարզելու, թե ովքեր են եղել Մասիվցի Անդիկի հետ նույն տաղավարում գտնված անձինք: Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր