00:00:00

Բիզնես խլելուց, մինչեւ ծեծ. Կարապետյանների ընտանիքը՝ սկանդալի կենտրոնում

22:58, 11 հուլիս 2019 Իրավական

«Տաշիր» ընկերության  սեփականատեր , ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը՝ սկանդալի կիզակետում: Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Նարեկ Կարապետյանը անվտանգության աշխատակիցների հետ միասին ծեծի է ենթարկել մի երիտասարդի, ով Մոսկվայում խնդիրներ է ունեցել Կարապետյանների հետ: Մեզ տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ է հայտնի դարձել: Մասնավորապես Պարազյանների ընտանիքը Մոսկվայում փորձել է զբաղվել շինարարական բիզնեսով, մասնակցել տենդերների, սակայն Կարապետյաններին այս հանգամանքը դուր չի եկել, եւ նրանք սկսել են հետապնդել ընտանիքին: « Ընտանիքը բիզնես է ունենում ՌԴ-ում, Սամվել Կարապետյանն եկել ասել է, որ  հայերից միայն ես պետք է այս բիզնեսն անեմ, թող գնա: Այդ մարդը հրաժարվում է, եւ նրանք ամեն ինչ անում են, եւ այդ բիզնեսը խլում են»,- մեզ հետ զրույցում հայտնեց   ընտանիքի բարեկամներից մեկը, ում խնդրանքով անունը այս պահին չենք հրապարակում: Վերջինիս խոսքով՝ Պարազյանների ընտանիքը թավշյա հեղափոխությունից հետո  տեղափոխվում էՀայաստան: Իսկ մինչ այդ էլ սպառնալիքները շարունակում  են հնչել:  Ըստ մեզ ահազանգած քաղաքացու Կարապետյանները Պարազյանների ընտանիքից պահանջում են գումար, հայտնելով, թե այն ցանկանում են ուղղել Արցախում իրենց ներդրումային ծրագրերն ուղղելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում իրավիճակ է փոխվել, Պարազյանները հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում կատարվածի մասին: Ըստ ընտանիքի բարեկամի այս հանգամանքը դուր չի գալիս Կարեն Կարապետյանի որդիներին, ովքեր էլ հրահանգում են անվտանգության աշխատակիցներին ծեծի ենթարկել ընտանիքի 26-ամյա տղային: Դեպքը տեղի է ունեցել Կարապետյանների ընտանիքին պատակող «Սիզնս» ռեստորանում:  «Անվտանգության աշխատակիցները Նարեկի հետ ծեծում են: Տանում են  «Սիզնս»  ռեստորան, օրը ցերեկով դռները փակում են քառասուն ախրանայով սկսում են ծեծել»: Մեզ միաժամանակ հայտնի է դարձել, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցվել  է քրեական գործ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Irakanum.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Նարեկ Կարապետյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ ընտանիքից բիզնես խլելու վերաբերյալ տրված տեղեկատվությունը ծիծաղալի է: Ինչ վերաբերում է իր եւ անվտանգության աշխատակիցների կողմից Պարազյանների որդուն ծեծի ենթարկելու հանգամանքին, ապա Նարեկ Կարապետյանն ասաց, որ միջադեպին ինքը ներկա չի եղել: Կարապետյանը չհերքեց, որ ընկերության աշխատակիցները միջադեպի մասնակից եղել են: Նա ասաց, որ բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Այլ մանրամասներ՝ հաջորդիվ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր