00:00:00

Տեխնիկական զննության աննկատ համակարգը  ձևական բնույթ է կրում, տեխզննում չի իրականացվում․ Վ․ Օսիպյան

15:24, 11 հուլիս 2019 Իրավական

Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  անդրադարձավ Զոդի կամրջին տեղի ունեցած վթարին, ապա նշեց՝ ճանապարհային ոստիկանությունը ևս պետք է ամեն բան անի, որպեսզի նման դեպքերը   բացառվեն, ավելին`  վարչապետի  խոսքով`    կարգազանց վարորդներին վարելու իրավունքից  զրկելու նախագիծ է մշակվում: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց՝  վերջին տարիներին մեծացել  է նաև ներկրվող ավտոմեքենաների քանակը։ «Մենք բոլորս ցավում ենք  այդ դեպքերի համար։ Նախկինում էլ, ցավոք, եղել են  նման դեպքեր․ 2011 թվականին Արցախի փոխոցում  զոհ ունեցանք, երբ հրդեհ բռնկվեց։ Վստահեցնում եմ՝ յուրաքանչյուր դեպքով, վթարներով ուսումնասիրություններ են իրականացվում։ Կոնկրետ  Զոդի դեպքը կամրջի վրա է եղել։ Ուզում եմ վստահեցնել՝ ամեն ինչ անում ենք, թեև չեմ վացառում, եր կարող են մեր գործառույթներում լինել նաև թերացումներ», -  ասաց Օսիպյանը։ Օսիպյանի  խոսքով` 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ  գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր: Օսիպյանը  շեշտեց՝ վթարներից խուսափելը պայմանավորված չէ միայն ոստիկանության գործառույթներով, քանի որ խնդիրներ կան նաև ճանապարհների լուսավորության հետ կապված, բացի այդ՝ տեխզննումները երբեմն ձևական բնույթ են կրում։ «Տեխնիկական զննության համակարգը աննկատ համակարգը  ձևական բնույթ է կրում, տեխզննում չի իրականացվում», -  ասաց Վալերիյ Օսիպյանը՝ նշելով՝ երբեմն մեքենաները վթարվում են, քանի որ ինչ-որ մաս գտնվում է հնամաշ վիճակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր