00:00:00

Կոտայքի մարզպետի դեմ հայց է ներկայացվել զրպարտությունը հերքելու պահանջով՝ կապված Աբովյանի ընտրությունների հետ

02:58, 11 հուլիս 2019 Իրավական

Քաղաքացի Վեներա Գյունյանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտությունը: Այս մասին տեղեկանում են Դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին: Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Վեներա Գյուլինյանի մոտ հայտնաբերել էր անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ ։ Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր