ՀՀ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշումներ է հրապարակել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան)՝ դիմումներն ընդունելու և դատաքննության օր նշանակելու մասին:
Գործերը հիմնականում վերաբերում են սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը որոշելուն:
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու, Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ առաջարկությունները, որոշել է.
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝
- Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:
- Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:
- Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
- Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին: