00:00:00

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում մարդիկ աշխատաժամից ավել են աշխատել, բայց փոխհատուցում չեն ստացել․ Նաիրա Զոհրաբյան

16:19, 10 հուլիս 2019 Իրավական

  Խորհրդարանում   ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատող անձանց ունեցած խնդիրներին։ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝   կոմբինատի  շահագործման պատճառով բնակիչների հարակից տները հսկայական վնաս են կրել ու դա չի փոխհատուցվել, ավելին՝ աշխատողներին աշխատեցրել են աշխատաժամանակից ավելի շատ, և աշխատողները փոխհատուցում չեն ստացել։ «Իմ դիմումի համաձայն՝ գլխավոր դատախազությունում հարցուցվել է քրեական գործ՝ այս խնդրի հետ կապված։ Քրեական  գործը ՀՔԾ է ուղարկված», - ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով՝ ինքը հենց այդ ընտրատարածքից է ընտրվել որպես պատգամավոր, ապա հորդորեց մյուս պատգամավորներին, որպեսզի վերջիններս հետամուտ լինեն, որպեսզի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների շահերը պաշտպանվեն։ «Կարծում եմ և հույս ունեմ, որ մեր երկրում վաղուց անցել են սրկատիրական և ինկվիզիցիայի ժամանակները», - հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր