00:00:00

Մարդիկ չպետք է քնեն, հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն, մի հատ միտք ասի. Գագիկ Ծառուկյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին

13:02, 09 հուլիս 2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի օրինական ճանապարհով՝ Սահմանադրությանը համապատասխան, նման տեսակետ Ծառուկյանը հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Դիտարկմանը՝ չի՞ տեսնում սահմանադրական ճգնաժամ՝ Ծառուկյանն ասաց. «Ոչ մի բան էլ չեմ նկատում, ոչ մի բան էլ չկա, մարդիկ չպետք է քնեն, հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն, մի հատ միտք ասի ու ամեն ինչ էդ ուղղությամբ գնա: Նորից եմ ասում՝ ամեն ինչ ըստ կարգի, օրենքի, ըստ Սահմանադրության»: Հիշեցնենք, որ խորհրդարանում ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ մտնում է ՍԴ՝ ստանձնելու ՍԴ դատավորի լիազորություններն ու պարտականությունները, մինչդեռ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ պնդելով, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր