00:00:00

Կովկասյան ընձառյուծ որսացողները կտուգանվեն 100 մլն դրամով

12:55, 09 հուլիս 2019

Խորհրդարանում քննարկվում է շրջակա միջավայրի նախարարության և իրավապահ մարմինների հետ մշակած նախագիծը` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով խստացնում է ապօրինի անտառահատման համար պատիժը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց` քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ։ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածում ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթադրելու վերաբերյալ կարգավորումները։ Էրիկ Գրիգորյանը ավելացրեց` փոփոխություն է կատարվել. Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված տուգանքը նախկինում 3 մլն դրամ տուգանք է եղել,իսկ հետայսու կլինի 100 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր