00:00:00

ԱԺ-ն քննարկում է ԱԻՆ-ի որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահելու հարցը

12:49, 09 հուլիս 2019

ՀՀ կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը: Դրանք հիմնականում հիդրոմետ ծառայության գործառույթներն են: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայության գործառույթները՝  օդերևութաբանության  և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Սա նույնպես մեր քաղաքականության մի մասն է: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին Շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն) որոշ գործառույթներ, մասնավորապես անտառային մոնիտորինգի մասով, Գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով, Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Հիմա այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծի Շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը տեխնիկական վերազինման և կարողությունների վերազինման արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրի շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն»,-ներկայացրեց Գրիգորյանը: Ներկայումս «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր