00:00:00

Վրաստանում ողբերգական վթարից տուժածներից եւս մեկն ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան

11:06, 09 հուլիս 2019

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երեւան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան»։ Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր