Աժ նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքեյալ Մելքումյանը հարց ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
«Հանկարծահա՞ս է, որ Սևանում այսպիսի վիճակ է, որ ջուրն աղտոտվել է, ձկնատեսակները վերանում են, կովերի անկում է եղել։ Սա պատահական, հանկարծակի տեղեկատվությո՞ւն է Ձեզ համար։
«Ուզում եմ հասկանալ՝ Կառավարության նիստերի անգամ քանի՞ անգամ եք վեր կացել արտահերթ կամ հերթական կարգով, խոսել այս խնդիրների մասին։ Դուք պատասխանատո՞ւ եք այս վիճակի համար։ Պետք է իմանանք՝ Դուք արե՞լ եք առավելագույնը, Կառավարությունը պիտի աներ մյուս մասը, կամ ինչ-որ կազմակերրպություններ չե՞ն արել իրենց գործը․․․ սրանց մասին էլ իմանանք։ Բացի այդ՝ Սևանի շուրջը նախկինում կար կոլեկտոր, որպեսզի կոյուղաջրերը չլցվեն Սևանա լիճը։ Այդ կոլեկտորի վերականգնման հարցը Դուք դրե՞լ եք երբևէ», - հարցրեց Միքայել Մելքումյանը»
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Էրիկ Գրիգորյանը նշեց՝ քանի որ զբաղեցնում է նախարարի պաշտոն, իհարկե, պատասխանատու է։
«Ձկնատեսակների մասով՝ հիմնավորված տեղեկատվություն չկա, որ անկում է եղել։ Իսկ կենդանիների հետ կապված՝ ՍԱՊԾ-ն տեղեկատվություն տվեց, որ դրանց անկումը եղել է առվույտի հետ կապված։ Եվ ըստ մեր տեղեկատվության՝ գյուղացիներին ուղղակի խորհուրդ են տվել կենդանիներին մոտեցնել Սևանա լճին և տեղեկացնել, որ դա ջրից է եղել՝ նախատեսելով, որ այդ պայմաններում պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի։ Իսկ ինչ վերաբերում է կոլեկտորին, դա լավ գաղափար չէր, քանի որ համազարկային մեծ աղտոտում կլիներ դրա վթարի դեպքում», - նշեց նախարարը՝ ընդգծելով՝ մաքրման աշխատանքների արդյունավետության հետ կապված՝ քննարկումներ են իրականացվում, բացի այդ՝ աշխատանքներ են տարվում, և Կառավարությունը պատրաստակամ է, որպեսզի նաև գետերի հուների մաքրման համար գումարներ տրամադրվի։