00:00:00

Դիմել ենք «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին Սևանա լճին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու համար․ Էրիկ Գրիգորյան

10:36, 09 հուլիս 2019

Աժ նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ «Կարո՞ղ եք պարզաբանել, թե Սևանի հետ ի՞նչ է կատարվում, և կա՞ արդյոք փորձագիտական եզրակացություն, թե ինչու է իրավիճակն այսպիսին։ Կովերի անկման մասին խոսվեց, ապա հերքվեց, և դա կապ ունի՞ Սևանի հետ», - հարցրեց Մարքուքյանը։ Նախարարը պատասխանեց՝ Սևանում կապտականաչ ջրիմուռների աճը վիզուալ տեսանելի է, այսպիսի խնդիր կա նաև Բայկալ լճում, Սև ծովում։ «Նախարարությունն անընդհատ մոնիթորինգ է իրականացնում։ Երկու միջազգային կազմակերպության ենք դիմել։ Դիմել ենք «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին Սևանա լճին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու համար, բացի այդ՝ դիմել ենք գերմանական մի կազմակերպության, որպեսզի լայնամաշտաբ հետազորություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական հեղանակավոր ինստիտուտներ, երենք նման խնդիրներ լուծելու փորձ ունեն։ Այդ հետազոտություններից հետո պարզ կլինի՝ ինչ քայլեր պիտի իրականացվեն, որ այդ խնդիրները լուծվեն», - ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր