00:00:00

ՄԱԿ -ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

21:07, 08 հուլիս 2019

Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հուլիսի 8-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկել դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` շեշտելով կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում իրականացվող գործունեության կարևորությունը։ Անդրանիկ Հովհաննիսյանն ու Պետեր Մաուրերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ԿՄԽԿ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։ Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովման կարևորությունը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը խաղաղ գործընթացի առաջմղման գործում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր