00:00:00

Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնին պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով

20:35, 08 հուլիս 2019

Գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: Շքանշանը Ալեքսանյանին է հանձնել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Ալեքսանդր Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել, որը միշտ աջակցել է մշակույթին եւ եղել մշակույթի մեծ սիրահար։ «Սամվել Ալեքսանյանը վերջին 7 տարիներին մշտապես աջակցել է «Ոսկե ծիրան» փառատոնին, եղել միջազգային կինոիրադարձության կողքին: Այս տարի փառատոնը դժվար իրավիճակում էր՝ ֆինանսական համատեքստում, քանի որ, ինչպես նշել էինք, փառատոնի բյուջեն կրճատվել էր: Պետք է նշել, որ Սամվել Ալեքսանյանն այս տարի եւս ձեռք է մեկնել ու աջակցել փառատոնին, եւ նա, իսկապես, արժանի էր պարգեւին»,-այս մասին «Հայկական ժամանակ»-ին հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանը: «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Աղբյուր՝ armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր