00:00:00

Փոփոխվում են հումանիտար առարկաների հանրակրթական չափորոշիչները. ԿԳՄՍՆ

16:59, 08 հուլիս 2019

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.
  •   հայոց լեզու, գրականություն
  •   հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)
  •   օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
  •   արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)
  •   ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ): Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.
  •   վերապատրաստման մոդուլների մշակում
  •   մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում
  •   վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում
  •   սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար
Արդյունքում կունենանք՝ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր