00:00:00

Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին

18:27, 01 հուլիս 2019 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա նշեց, որ ինքնաբացարկի հարցը կքննարկվի առաջին դատական նիստի ընթացքում։ «Մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,– ասաց նա։ Նշենք, որ Քոչարյանի եւ մյուսների գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության եւ մինչ այս պահը հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր