00:00:00

Հանրապետության հրապարակի մոտ գյումրեցին դանակահարել է 55-ամյա տղամարդու. Հանցագործությունը մեկ օր անց բացահայտվել է

17:45, 01 հուլիս 2019 Իրավական

Հունիսի 29-ին, ժամը 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որին, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, Հանրապետության հրապարակում դանակահարել են: Հիվանդանոց մեկնեց ոստիկանության օպերատիվ խումբը, սակայն տեղափոխվածն ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով, տեղի ունեցածից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ հունիսի 28-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, Արամի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած խոհանոցային դանակով տղամարդուն հարվածել է Գյումրիի մի բնակիչ: Հունիսի 30-ին կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր