00:00:00

Առաջին դժգոհությունը,  որի հետ  առնչվում ենք,  պատժի համակարգն է․ ԲԴԽ անդամի թեկնածու

17:41, 01 հուլիս 2019 Իրավական

ԱԺ-ն  արտահերթ նիստում այսօր քննարկում է ԲԴԽ անդամ ընտրելու հարցը։ Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարց ուղղեց Աննա Ստեփանյանին։ «Ձեր խոսքում ասացիք՝ հաճախ լինում են դատական գործեր, որոնք հասարակության կոչմից ոչ արդար են որակվում։ Նշեցիք նաև, որ այդ խնդիրը պետք է փնտրել ոչ այնքան դատավորների աշխատանքի մեջ, որքան օրենսդրական բացերի։  Խնդրում եմ նշեք մի քանի այդպիսի   օրենսդրական բաց», -  հարցրեց պատգամավոր  Լիլիթ Ստեփանյանը։ «Օրենսդրական բացերի առումով՝  օրինակ բերեմ  քրեական օրենսգրքի բացերից։ Առաջին դժգոհությունը,  որի հետ  առնչվում ենք,  պատժի համակարգն է։ Առանձին դեպքերում տեսնում ենք՝ դրույթների անկատարությունը    ոչ թե այքան բացն է, այլ թերի այլընտրանքների կանոնակարգումը։  Այսօր Հայաստանն հաճախ ասում են՝ ազատությունից զրկելու մեխանիզմները  շատ հաճախ եք կիրառում, այո՛, շատ հախաճ ենք կիրառում, և հաճախ ենք կիրառում, որովհետև այլընտրանքները չեն աշխատում։ Օրինակ բերեմ․ Հայաստանում հաճախ այսօր կիրառվում է պատիժը պայմանականորեն չկիրառելու հոդվածը՝ հոդված 70-ը, և դա արվում է, քանի որ չկա այլընտրանք։ Օրինակ՝ անձը կարող է լինել անչափահաս  ու, ենթադրենք,  նա կատարել է բնակարանային գողություն, տարել է  փոքր արժողությամբ բան, օրինակ՝ սնունդ։ Իսկ բնակարանային գողության համար սանկցիան 4-8 տարի է։  Դատարանը  հաճախ պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում է կայացնում։  Հաճախ  ասում են՝ տվեցիք ազատազրկում, երբ կարող էիք այլ  տարբերակ տալ, բայց  դատարանն ուրիշ տարբերակ չունի,   ի՞նչ տա։  Այսինքն՝ նմանատիպ հարցերը պետք է կանոնակարգվեն», -   ասաց Աննա Մարգարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր